28614 դիտում
22:53 26-09-2016
«Շումախերական» ավտովթար Կոտայքի մարզում. Չարենցավանի ոլորաններում 26-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` սեպտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս՝ Վանակատ հյուրանոցի մոտ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ 25-ամյա Միհրան Գասպարյանը իր վարած Opel մակնիշի 35 UT 411 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլորվել ձորը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները կատարել է նույն վաշտի հետաքննիչ Վահե Հարությունյանը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+