4031 դիտում
12:35 27-09-2016
«Հայ երգի օր» նվիրված՝ Կոմիտասին. լուսանկարներ
Սեպտեմբերի 26-ին, ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Հայ երգի օր» համերգային ծրագիրը՝ նվիրված Կոմիտասին:
Երաժշտական երեկոն մեկնարկեց Կոմիտասի մասին պատմող տեսաֆիլմով: Երեկոն վարում էր հաղորդավար Սարգիս Նաջարյանը: Հնչեցին հայկական-ժողովրդական, դասական և էստրադային ստեղծագործություններ:
Կոմիտասի «Չինար ես» ստեղծագործությունը ներկայացրեց Նարեն (Լիբանան):
Սայաթ-Նովայի «Քանի վուր ջանիմ» երգի կատարմամբ հանդես եկավ Սոսե Գրիգորյանը (Իսրայել):
«Գուսանի երգը» կատարեց Արթուր Բաղդասարյանը (Թուրքիա):
Այնուհետև հնչեց Կոմիտասի «Հոյ նազան» ստեղծագործությունը՝ Շվեդիայից ժամանած Քրիսթեր Վիկմարկի և Կարինե-Հելման Գևորգյանի կատարմամբ:
Առնո Բաբաջանյանի «Երևան» երգով հանդես եկավ Ճապոնիայից ժամանած Ստեֆանիա Թոփալյանը:
Լիբանանահայ Գևորգ Հաճյանը կատարեց Գուսան Հայկազունի «Պիտի գնանք վաղ թե ուշ» ստեղծագործությունը:
Կոմիտասի և մյուս երգահանների ստեղծագործությունները ներկայացրին նաև Ադել Ազրոյանը՝ Ռուսաստանից, Բեթինա Հովսեփյանը՝ Իրանից,Վահե Թիլբյանը՝ Եթովպիայից, Մարինա Բերբերյանը և Իռենա Կոֆմանը՝ ԱՄՆ-ից, Քրիսթեր Վիկմարկը՝ Շվեդիայից, Սար Սարգսյանը՝ Արցախից, Արաքս Ավագյանը,Սիլվա Պետրոսյանը, Աննա Պողոսյանը՝ Հայաստանից:
Հաղորդավար Սարգիս Նաջարյանը ներկայացրեց Փանոս Թերլեմեզյանի հուշերը Կոմիտասի մասին:
Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ նշելով. «Հարգելի° ներկաներ, սիրելի հայրենակիցներ, 2014թ. ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ դրվեց Կոմիտասի ծննդյան օրը տոնելու հիմքը, որը հնարավորություն տվեց ոչ միայն մեր հարգանքն ու խոնարհումը բերելու հայ երգի Մեսրոպ Մաշտոցին, այլև համախմբելու Հայրենիքի և Սփյուռքի հայ կատարողներին մեկ հարկի ներքո: Այսօր մենք նաև ավարտում ենք դեռևս հուլիս ամսին մեկնարկած «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը: Սփյուռքից ժամանած 25 պարախմբեր, 12 երգչախմբեր, դուդուկահարներ և երգիչներ մշակութային անկրկնելի զգացողություն հաղորդող միջոցառումներով հիանալու առիթներ ստեղծեցին մեզ համար: Եվ այսօր, ձեր շնորհիվ, մենք վայելեցինք հայ երգի հրաշալի մեղեդիներ, կրկին համոզվեցինք, որ մեր ազգային երաժշտության մեջ ամփոփված է հայկական ջերմ ու հարազատ աշխարհը, որը ուժ է հաղորդում մեր համայնքներին, նպաստում, որ սերունդները հայ մեծանան՝ չենթարկվելով օտար ազդեցություններին: Այսօր մենք բոլորս հիացանք Ճապոնիայից ժամանած Ստեֆանիա Թոփալյանի կատարմամբ, ով դեռ չի տիրապետում մայրենիին, սակայն մեծ հուզականությամբ հայերեն ներկայացրեց Առնո Բաբաջանյանի «Երևան» ստեղծագործությունը: Ձեզ մաղթում եմ ստեղծագործական նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Թո°ղ, որ ՀՀ 25-ամյա տարեդարձին նվիրված «Իմ Հայաստան» փառատոնը և Հայրենիքում անցկացրած օրերը նոր նպատակների ու ձեռնարկների իրականացման մտահաղացումներ առաջացնեն՝ նպաստելով համայնքների մշակութային կյանքի ակտիվացմանն ու Հայրենիք-Սփյուռք մշակութային գործակցության ամրապնդմանը»:
Համերգային ծրագրի ավարտից հետո ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը փառատոնի մասնակիցներին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության « Իմ Հայաստան» հուշամեդալներ ու հավաստագրեր:
Նշենք, որ մինչ համերգը Սփյուռքի նախարարության մի խումբ աշխատակիցներ՝ փոխնախարար Սերժ Սրապիոնյանի գլխավորությամբ այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ ծաղիկներ խոնարհեցին վարդապետի շիրիմին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1409 դիտում
22:21 26-02-2019
Երևանի պետական կամերային երգչախումբը կներկայանա Կոմիտասին նվիրված աննախադեպ համերգաշարով
2746 դիտում
09:43 17-10-2019
Վաշինգտոնում կազմակերպվել է Կոմիտասին նվիրված համերգ․ «Ամերիկայի ձայն»
1228 դիտում
11:59 20-05-2023
Ամօթ: Մահացու մեղքի համազօր է Կոմիտասին վերագրելու բան մը, որ բնաւ չէ ըրած. «Հայրենիք»
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»