211652_close_icon
views-count53855 դիտում article-date 12:48 27-09-2016

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում. դպրոցում դասաժամերը կաթվածահար են եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վարդենիս գյուղի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի 91 աշակերտները հրաժարվում են դասերից, քանի որ դպրոցը գտնվում է անմխիթար, կարելի է ասել՝ «քարե դար» վիճակում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կարելի է պնդել, որ դպրոցում ոչ միայն դասարաններ չկան, այլ նաև ճաշարան, սանհանգույց, հանգստի սենյակներ և երեխաները հերոսներ են եղել, որ մի քանի տարի այդ պայմաններում սովորել են։ Դպրոց է ժամանել Արագածոտնի մարզպետարանի ինչ-որ չինովնիկ, ով ծնողներին, ուսուցիչներին ու երեխաներին համոզում է, որ՝ շարունակեք դասերը, 10 օրից դպրոցի հարևանությամբ կառուցվող նոր դպրոցը կբացի իր դռները, մինչդեռ երեխաներն էլ կատակում էին՝ ասելով. «Մեր պապիներն ու տատիները մեզ քնացնում էին Գյուլնազ տատու հեքիաթներով, մարզպետարանի պաշտոնյան էլ եկել, էդ նույն հեքիաթներն է կարդում մեզ։ Էդ տեսակ հեքիաթներ 10 տարի է՝ լսում ենք»։ Ծնողներն էլ բարձրաձայնում էին՝ ասելով. «Մեզ հորդորում են, որպեսզի երեխաները նստեն դասի, 10 օր դիմանան, որից հետո թազա դպրոցում են երեխաները դասեր անելու։ Իսկ իրենց մատնանշած նոր դպրոցը դեռ տանիքի ու կոյուղու հարցերը չի լուծել, էլ ո՞նց հավատանք դրանց փուչ խոսքերին։ Շարունակելու ենք երեխաներին չուղարկել դպրոց, քանի որ ուղարկելուց հետո էլ էրեխեքին հասցնում ենք մենակ մրսածության դեղեր տանք։ Իսկ 11-րդ դասարանի աշակերտուհիներից մեկն էլ մրսածության հետևանքով մի քանի օր առաջ է հիվանդանոցից դուրս գրվել, որտեղ տարել է 2 վիրահատություն»։ Երեխաները հուսով դիմում են նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ասելով, որ ճիշտ է, ինքն ասում էր, որ կախարդական փայտիկ չունի, բայց այս հարցը ի զորու է առանց փայտիկի լուծելու։ Իհարկե, եթե ունեն ցանկություն, որպեսզի երեխաները կանոնավոր ուսում ստանան. «Մենք չենք հավատում տնօրեն Ավետիսյանին, քանի որ նա էլ քանի տարի է, մեր ականջներին է լապշա կախում, երևի վերևներում էլ նրան են անընդհատ խաբում, թե նոր դպրոցը կլինի, սակայն նոր դպրոցում նաև չկա ջեռուցում»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նոր կառուցվող դպրոցը, եթե ժամանակին հանձնվի շահագործման, ապա կարելի է հպարտանալ՝ ասելով, որ իր հարմարություններով չի զիջի եվրոպական շատ երկրների դպրոցներին, սակայն բնակիչները մտավախություն ունեն, որ 10 օրում չեն ավարտվի աշխատանքները։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր