211652_close_icon
views-count3127 դիտում article-date 16:42 27-09-2016

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում տեղի է ունեցել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում

Սեպտեմբերի 24-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքի Հայկական պուրակին կից Դոմինիկյանների եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Իր ելույթում Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը շնորհավորեց ներկաներին ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ` անդրադառնալով տոնի խորհրդին և նշանակությանը, ինչպես նաև ներկայացնելով անկախության շրջանում Հայաստանի Հանրապետության ձեռքբերումները: Միջոցառմանը մասնակցում էին և ելույթներով հանդես եկան նաև Վրոցլավի քաղաքապետարանի արտասահմանյան համագործակցության աջակցության կոմիտեի փոխնախագահ Սեբաստիան Լորեցը, Դոմինիկյանների եկեղեցու Հայր Մարեկ Միլավիցկին, Վրոցլավում գործող Լեհահայերի միության նախագահ Ադամ Դամանաշևիչը և այլ բարձրաստիճան հյուրեր: Միջոցառմանը ներկա էին նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, Վրոցլավի և հարակից բնակավայրերի հայ համայնքի անդամներ: Երեկոյի պաշտոնական մասին հաջորդեց հայկական դասական երաժշտության համերգ:

Նմանատիպ նյութեր