211652_close_icon
views-count3941 դիտում article-date 12:08 28-09-2016

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը կոռուպցիոն սկանդալի պատճառով պաշտոնանկ է եղել

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան պաշտոնանկ է արել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսին: 61-ամյա մասնագետը հեռացվել է աշխատանքից The Telegraph-ի լրագրողների հետաքննության պատճառով: Լրագրողները այլ անձանց անվան ներքո Հոնկոնգում և Սինգապուրում հանդիպել էին Էլարդայսի հետ: Վերջինս 400 հազ. ֆունտի դիմաց համաձայնվել էր մի շարք գործարքներ կատարել` Անգլիայի Ֆուտբոլային Ասոցիացիայի արգելքները շրջանցելով: Այդ հանդիպման ձայնագրությունը լրագրողները հրապարակել էին և անգլիական ֆուտբոլային ղեկավարությանը ոչինչ չի մնացել, քան` հեռացնել Էլարդայսին աշխատանքից: Նշենք, որ պաշտոնանկ եղած մարզիչը ներողություն է խնդրել իր արարքի համար: Ուշագրավ է, որ Էլարդայսի օրոք Անգլիայի հավաքականը ընդամենը մեկ խաղ է անցկացրել` արտագնա հաղթանակ տանելով Սլովակիայի նկատմամբ (1:0): Այդ առթիվ Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Հարի Լինեկերը նշել է, որ Էլարդայսը կմնա պատմության մեջ որպես միակ մարզիչը, որ ազգային հավաքականի հետ 100 տոկոսանոց արդյունք է ունեցել: Իսկ առայժմ հավաքականը ժամանակավորապես կգլխավորի Հարեթ Սաութհեյթը:

Նմանատիպ նյութեր