211652_close_icon
views-count1082 դիտում article-date 10:07 19-11-2014

Կոռուպցիոն սկանդալի պատճառով պաշտոնանկ արված Թուրքիայի ՆԳ նախկին նախարարը կուսակցություն է ստեղծում

2013 թվականի դեկտեմբերին Թուրքիայում բարձրացված կոռուպցիոն սկանդալի հետևանքով պաշտոնից հեռացված այդ երկրի ՆԳ նախարար Իդրիս Նաիմ Շահինը քաղաքական կուսակցություն է ստեղծում, գրում է թուրքական Hurriyet թերթը: Կուսակցությունը ստացել է «Շարժում՝ հանուն արժեքների» անունը: Նրա պաշտոնական ստեղծման մասին կհայտարարվի դեկտեմբերի 19-ին: Ներկա պահին Թուրքիայում գործում է 75 քաղաքական կուսակցություն, որոնցից միայն չորսն են ներկայացված խորհրդարանում՝ իշխող «Արդարություն և զարգացում», Ազգային շարժում, Ազգային հանրապետական շարժում և քրդամետ Ժողովրդավարական ազգերի կուսակցությունները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Իդրիս Շահինի հեռանալը, հայտարարել էր, որ իր կուսակցությունը ազատվեց սադրիչից:

Նմանատիպ նյութեր