211652_close_icon

Կառավարության ղեկավարն ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին

views-count2298 դիտում article-date 20:24 28-09-2016
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության և սպառողների շահերը ներկայացնող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Վարչապետը նշել է, որ նման ձևաչափով հանդիպումների նպատակն է հասկանալ՝ ինչ սպասումներ ունի հասարակությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, բիզնեսը, սպառողը ՀՀ կառավարությունից, որպեսզի գործադիրը կարողանա ճիշտ արձագանքել և ճիշտ ծրագրեր ներկայացնել: Հանդիպման ժամանակ քննարկվել են հանրությանը՝ սպառողներին և արտադրողներին հուզող տարբեր հարցեր: ՀԿ-ների ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները, հանդես են եկել առաջարկություններով: Կարեն Կարապետյանը, կարևորելով համագործակցությունը հասարակական հատվածի հետ, նշել է, որ բարձրացված հարցերն ու ներկայացված առաջարկությունները կուսումնասիրվեն համապատասխան գերատեսչությունների կողմից:

Նմանատիպ նյութեր