211652_close_icon
views-count2173 դիտում article-date 14:16 29-09-2016

Էդմոն Մարուքյանի՝ վերջին 5 տարում Հայաստանում բնակվելու մասին տեղեկանքի հետքերով

ԱԺ պատգամավոր «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի լեգիտիմությունը կասկածի տակ է: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այսպիսի հայտարարություն է արել «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը: Խնդիրն այն է, որ վերջին տարիներին լրագրողական մի շարք հետաքննությունների արդյունքում այդպես էլ չի հաջողվել հստակեցվել, թե 2012թ. ԱԺ պատգամավորի թեկնածու Է. Մարուքյանի կողմից ներկայացրած վերջին 5 տարում Հայաստանում բնակվելու մասին տեղեկանքը կե՞ղծ է, թե՞ իրական: Եվ ելնելով հանրային շահերի գերակայությունից «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն դիմում է ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին, առաջարկելով տվյալ խնդրով խորհրդարանական լսումներ անցկացնել և ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը կզբաղվի խնդրի ուսումնասիրությամբ: Էդմոն Մարուքյանի լեգիտիմության վերաբերյալ կասկածը հիմնավորելու կամ ցրելու համար Կարեն Հեքիմյանը ԱԺ պատգամավորներին առաջարկում է հարցումներ ուղղել ԱԱԾ-ին՝ ՀՀ քաղաքացի Էդմոն Մարուքյանի, նրա կնոջ և որդու 2009թ հունվարի 1-ից մինչև 2011թ հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում Հայաստան ելքի և մուտքի վերաբերյալ տեղեկություն ստանալու պահանջով, Ոստիկանությանը՝ պարզելու, թե Էդմոն Մարուքյանին 2012թ. ի՞նչ հիմքով է տրվել 5 տարի ՀՀ-ում ապրելու տեղեկանքը, Դատախազությանը՝ պարզելու, թե ինչո՞ւ չի հարուցվել քրեական գործ այս խնդրի վերաբերյալ մամուլի հրապարակումների հիմքով:

Նմանատիպ նյութեր