9230 դիտում
17:46 30-09-2016
Լոռի ու Չանախ պանիրները շուտով Հայաստանում մրցակիցներ կունենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի հատկապես լեռնային շրջաններում արտադրվող կաթն իր յուղայնությամբ համապատասխանում է ոչ միայն ավանդական Լոռի ու Չանախ պանիրներ արտադրելու չափանիշներին, այլև ունի բոլոր հատկանիշները եվրոպական բարձրարժեք, օրինակ՝ Գուդա, Ֆետա և Ռոքֆոր տեսակի պանիրների հումք հանդիսանալու համար: Հայկական պանրի շուկան այսօր լճացած վիճակում է:
Նախ՝ արտադրվող պանրի քանակը չափազանց շատ է, երկրորդ՝ ֆերմերներն ունեն ժամանակակից սարքավորումների կարիք, և երրորդ՝ շուկայի համար ներկայանալի տեսքի և փաթեթավորման բացակայությունը զրկում է արտադրողներին շուկայում ավելի նպաստավոր դիրքում հայտնվելուց:
Եվրոպական միության նպատակը Հայաստանի գյուղատնտեսության չիրացված ներուժը բացահայտելն է: Այդ խնդիրն է իր առջև դրել 2015 թվականի հունվարին մեկնարկած ԵՄ ENPARD (ԵՀԳԳԶԾ) գյուղատնտեսական ծրագիրը: Ծրագրի անմիջական ֆինանսական օգնության և տեխնիկական աջակցության շնորհիվ Հայաստանի Շիրակի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում հիմնվել է եվրոպական բարձրարժեք պանրի 6 արտադրամաս:
Եվրոպական միությունն արդեն տրամադրել է ֆերմերներին բոլոր անհրաժեշտ սարքավորումները, և մինչև տարեվերջ հայ ֆերմերները կկարողանան կաթը խոշոր արտադրողներին հանձնելու փոխարեն վերամշակել իրենց արտադրամասերում և ներկայանալ շուկայում իրենց արտադրած եվրոպական պանրի տեսականիով: Ծրագիրը նրանց օգնել է գրանցել կոոպերատիվները, կաջակցի նաև իրացման հարցում:
Սեպտեմբերի 28-ին այդ արտադրամասերից մեկը, որը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում է, հյուրընկալել էր ENPARD Վրաստանի և Մոլդովայի փորձագետներին, որոնք Հայաստան էին այցելել հայ գործընկերների ձեռքբերումներին, կատարված աշխատանքին և արդյունքներին տեղում ծանոթանալու, ինչպես նաև փորձով կիսվելու համար:
Մեծ Մանթաշի բարձրարժեք պանրի արտադրության կոոպերատիվն ունի 5 անդամ, ովքեր զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ: Հողագործության համար նրանք իրենց տրամադրության տակ ունեն շուրջ 5 հեկտար վարելահող, որից 3 հեկտարն օգտագործվում է գարու, և 2 հեկտարը` ցորենի մշակման համար:
Անասնապահության համար խմբի անդամներն ունեն փոքր ֆերմերային տնտեսություններ, որի արդյունքում տարեկան արտադրվում է շուրջ 100 տոննա կաթ: Խումբը նպատակ ունի ավելացնելու արտադրվող կաթի ծավալները և ընդլայնելու գործունեությունը` ENPARD-ի աջակցությամբ բարձրարժեք պանրի արտադրամաս ստեղծելու միջոցով:
ENPARD ծրագրի շնորհիվ Հայաստանում ստեղծվել է նաև հնդկացորեն արտադրող 34 կոոպերատիվ, որոնց տրամադրվել է սերմ և պարարտանյութ: Ֆերմերները մշակել են շուրջ 550 հա հողատարածք և 1 հա-ից միջինում ստացել 1.5-2 տոննա հնդկացորեն: Կառուցվում են և շուտով շահագործման կհանձնվեն հնդկացորենի մշակման 2 գործարաններ Ծովագյուղ և Բավրա համայնքներում:
Ոչ ավանդական բանջարեղենի մշակության 4 խումբ ստացել է կաթիլային ոռոգման համակարգով աշխատող թունելային ջերմոցներ, բրոկկոլիի սերմեր և գործիքներ: Օգոստոսի ավարտին նրանք արդեն իրականացրել են բերքահավաք և վաճառել են ավելի շուրջ 2500 կգ բրոկկոլի:
Ձևավորվել է չրի ու խոտաբույսերի արտադրության 6 կոոպերատիվ, որոնց տրամադրվել են անհրաժեշտ սարքավորումներ և գույք: Ներկայումս ընթանում են արտադրամասերը շահագործման հանձնելու և արտադրանք ստանալու աշխատանքները: Մինչև տարեվերջ մրգի արտադրության 2 խմբի տրամադրվելու է ագրոտեխնիկա, իսկ հատապտուղների արտադրության 1 խմբի` տնկիներ և կաթիլային ոռոգման համակարգեր:
ENPARD Հայաստանի տեխնիկական աջակցության շրջանակում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը կատարել է կարիքների գնահատման ուսումնասիրություն, ներառյալ՝ ֆերմերների կարիքների մասին ուսումնասիրությունը, անցկացվել է 51 բիզնես դասընթաց Հայաստանի բոլոր մարզերում, որոնց մասնակցել է շուրջ 667 անձ, որոնցից 227-ը` կանայք: Անգլերենի դասընթացներ են կազմակերպվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների համար:
ENPARD ծրագրի նպատակն է գյուղատնտեսության, արտադրող խմբերի և արժեշղթաների կայուն զարգացումը: Այն իրականացվում է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից:
Ծրագրի շրջանակում տրամադրվել է 20 մլն եվրո բյուջետային աջակցություն գյուղատնտեսության և գյուղական համայնքների կայուն և համապարփակ զարգացման համար: Միևնույն ժամանակ 5 մլն եվրո օժանդակություն է ցուցաբերվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը տեխնիկական աջակցության, նախարարության հզորությունների և Հայաստանում ֆերմերների խմբերի և գյուղմթերքի արժեքային շղթաների բարելավման համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
2351 դիտում
17:30 12-08-2022
Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի՝ «Լոռի» և «Չանախ» տեսակի պանիրների, թողարկումը
46740 դիտում
12:10 15-08-2017
Վանաձորում հանդիպեցին «Լոռի» ՖԱ-ն և «Փյունիկ-2»-ը, թեժ պայքարում հաղթող ճանաչվեց «Լոռի» թիմը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
20237 դիտում
11:11 25-03-2020
Դադարեցվում է Լոռու միջմարզային եւ Լոռի-Երևան-Լոռի հանրային տրանսպորտի գործունեությունը
Այս բաժնից
772 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
643 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը