211652_close_icon
views-count3808 դիտում article-date 21:26 30-09-2016

Մինսկում Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգ է կայացել

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 29-ին Բելառուսի երաժշտության ակադեմիայում Բելառուսում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր համերգ` նվիրված մեծն երգահան Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին: Համերգին ելույթ ունեցավ Բելառուսի Մոլոդեչնո քաղաքի Մ.Օգինսկու անվան քոլեջի սիմֆոնիկ նվագախումբը, որը կատարեց Առնո Բաբաջանյանի և Արամ Խաչատուրյանի ստեղծագործությունները: Միջոցառմանը ներկա էին Բելառուսի իշխանության ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Համերգի բացմանը ելույթով հանդես եկավ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, ով ներկայացրեց մեծանուն հայ կոմպոզիտորի թողած երաժշտական ժառանգությունը:

Նմանատիպ նյութեր