356848 դիտում
12:22 02-10-2016
Նոր մանրամասներ՝ երեկ Արմավիրի մարզում տեղի ունեցած դաժան ու ողբերգական ավտովթարից. պարզվել է վարորդների, մահացած մոր ու աղջկա ինքնությունը. կա ձերբակալված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Արշակ Կիրակոսյանի որոշմամբ ձերբակալվել է Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ, 35-ամյա Արսեն Պողոսյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչ Ա. Կիրակոսյանի կողմից նախաքննության ընթացքում պարզվել է, որ երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Երևան-Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ЗИЛ մակնիշի ավտոմեքենան վարել է Ա. Պողոսյանը, ով կասկածվում է չթույլատրելի հատվածում շրջադարձ կատարելու և Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի Իսակովի պողոտայի բնակիչ, 19-ամյա Լևոն Սարգսյանի նկատմամբ վթարային իրավիճակ ստեղծելու մեջ, ինչի ժամանակ Լ. Սարգսյանը բախվել էր Ա. Պողոսյանի ЗИЛ-ին:
Ֆոտոոլրագրողը հայտնում է նաև, որ պարզվել է՝ մահացածներն են. Լ. Սարգսյանի մայրը, նույն հասցեի բնակիչ, 45-ամյա Օֆիկ Ջանոյանը և քույրը՝ 22-ամյա Տաթևիկ Սարգսյանը: Վերջիներս տեղում մահացել էին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Լ. Սագսյանը սովորում է Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի կարգադրությամբ քննիչ Ա. Կիրակոսյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում՝ ավտոտեխնիկական, մանրաթելային հետքաբանական և ալյլն:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/01/97185/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 1-ին, դաժան ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Lexus մակնիշի 10 CT 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում մխրճվել էր իր առջևով ընթացող ԶԻԼ մակնիշի 34 TD 326 համարանիշի ավտոմեքենայի մեջ։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, իսկ 1 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նա նույնպես մահացել էր։
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները, վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ժամանել էր նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը, վարչության պետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 144+
144+