211652_close_icon
views-count12782 դիտում article-date 13:04 02-10-2016

Լոռու մարզի Այգեհատ գյուղում գյուղապետի պաշտոնի համար «ռինգ են դուրս եկել» 5 Շահվերդյաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Լոռու մարզում ՏԻՄ ընտրություններ են: Այգեհատ գյուղում կա մեկ ՝ թիվ 32/01 տեղամաս, որը Այգեհատի դպրոցի տարածքում է գտնվում և ընտրողների ցուցակով 235 ընտրող ունի: Համայնքապետի թեկնածուները 5-ն են, բոլորն էլ կրում են Շահվերդյան ազգանունը: Ժամը 13-ի դրությամբ մոտ 90 բնակիչ արդեն կատարել է իր քաղաքացիական պարտքը: 10 ընտրողների օգնել են ընտրությունը կատարել՝ օրենքով սահմանված կարգով: Հաշվի առնելով, որ համայնքից բացակայում են բնակիչներ, կանխատեսվում է, որ մինչև օրվա վերջ ընտրությանը կմասնակցի մոտ 170 բնակիչ: Կան նաև 7 ավագանու թեկնածուներ, որոնցից 5-ն են ընտրվելու: Նշենք որ 7 հոգուց 5-ը նույնպես Շահվերդյան ազգանունն են կրում: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+

Նմանատիպ նյութեր