211652_close_icon
views-count4222 դիտում article-date 18:37 02-10-2016

Այսօր անգլիացի երգիչ Սթինգի ծննդյան օրն է․ հետաքրքիր փաստեր նրա մասին

Սթինգը ստացել է Հոլիվուդյան փառքի ուղու վրա աստղ երաժշտության մեջ մեծ ներդրում ունենալու համար։ Հայտնի պրոֆեսիոնալ ըմբիշ Սթիվ Բորդենը նույնպես հանդես է գալիս «Սթինգ» անվան ներքո։ Հատկանշական է, որ այդ մականվան իրավունքները սկզբում պատկանում էին Բորդենին, սակայն Սամները գնեց դրանք։ Սթինգի կերպարը վերցրել է Ալան Մուրը «Hellblazer» կոմիքսների շարքի Ջոն Կոնստանտին հերոսի ստեղծման համար։ Սթինգը խաղացել է ինքն իր դերը «Ստուդիա 60 Սանսեթ Սթրիփի վրա» սերիալի մի քանի դրվագներում և եղել է գլխավոր գործող անձը «Ստուդիա 60», ամենշաբաթյա շոուում՝ կատարելով "Fields of Gold" երգը։ 2010 թվականի հոկտեմբերի 5-ին Սթինգը արժանացավ մրցանակի՝ ԱՄՆ-ի երաժշտական արդյունաբերության մեջ հասած բարձունքների համար՝ Broadcast Music, Inc (BMI) կազմակերպության կողմից։ Սթինգը նշվեց The Police-ի «Every Breath You Take» երգի համար։ BMI-ի հաշվարկներով այդ երգը 1983 թվականին ամերիկյան ռադիոկայաններով հնչել է ոչ պակաս, քան տասը միլիոն անգամ։ Անգլերեն լեզվի կրթությամբ՝ Սթինգը մասնագիտությամբ աշխատել է երկու տարի։ Երևացել է «Սիմփսոնները» մուլտֆիլմի դրվագներից մեկում, որտեղ օգնում է Բարթ Սիմփսոնին փրկել ջրհորից։ Սթինգը անգլիական «Նյուքասլ Յունայթեդ» թիմի երկրպագու է։ Սթինգը գինեգործ է։ Նրա գինին բարձր է գնահատվում աշխարհի լավագույն գիներգործների կողմից։

Նմանատիպ նյութեր