2593 դիտում
14:54 03-10-2016
Մեղրիի պետական քոլեջը տոնում է իր 15-ամյակը
ՀՀ կրթության և գիտության նախարարության Մեղրիի պետական քոլեջը տոնում է իր 15-ամյակը: Այդ առիթով քոլեջում կազմակերպվել էին հոբելյանական միջոցառումներ, որին մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարության, պետական և տեղական կառավարման մարմինների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրապետության նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների տնօրեններ, քոլեջի դասախոսներ, ուսանողներ:
Նախարարի խորհրդական Ա. Աղբալյանը ներկաներին է փոխանցել նախարար Լևոն Մկրտչյանի ուղերձը, որում, մասնավորապես, նշված էր. "Դարեր շարունակ մեր ազգն աշխարհին ներկայացել է մշակույթի, գրի և դպրության հանդեպ տածած իր համապարփակ սիրով: Մեղրիի պետական քոլեջի գործունեության անցած 15 տարիներն այդ մեծ նվիրումի իրեղեն ապացույցն են, որը կարևորվում է ոչ միայն կրթական և հոգևոր նշանակությամբ, այլ նաև նպաստում է մարզում առկա բազում տնտեսական և սոցիալական հիմնահարցերի լուծմանը՝ հայոց աշխարհի համար մեծ կարևորություն ունեցող այս չքնաղ տարածաշրջանի պահպանմանն ու բարգավաճմանը: Ցանկանում եմ առանձնակի շնորհավորել Մեղրիի պետական քոլեջի մանկավարժական կոլեկտիվին, մաղթել նրանց ամենայն բարիք, երջանկություն և անսահման լավատեսություն՝ հանուն մեր հայրենիքի ապագայի և մեր սերունդների երազանքների իրականացման: Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ նաև ձեզ: Լիահույս եմ, որ հավատարիմ հայրենասիրական ավանդույթներին և պատվախնդրության ոգուն՝ ձեր փայլուն առաջադիմությամբ ու աշխատասիրությամբ կշենացնեք ձեր կրթօջախը և մեր բոլորիս հայրենիքը, կդառնաք մեր պետության առաջընթացի արժանի կերտողները, կմնաք ձեր հող-հայրենիքի նվիրյալ զավակներ":
Նախարարի խորհրդական Ա. Աղբալյանն իր կողմից հավելել է, որ 2008 թվականին ՀՀ ԿԳ նախարարության աջակցությամբ ամբողջությամբ թարմացվել է Մեղրիի պետական քոլեջի գույքակազմը: "Տարիներ առաջ, երբ Երոպական Միության հետ մեկնարկեցինք 12 տարածաշրջանային քոլեջների ծրագիրը, բանակցությունների արդյունքում մեզ հաջողվեց բացի վերոնշյալ 12 քոլեջից, ծրագրում ներգրավել նաև հանրապետության բոլոր, այդ թվում՝ Մեղրիի պետական քոլեջը, որի արդյունքում դրանք համալրվեցին համապատասխան գույքով և սարքավորումներով: Այս 15 տարիների ընթացքում քոլեջն իսկապես պատմություն է կերտել. այն իրականացնում է ավելի մեծ առաքելություն՝ ամուր պահում է մեր հարավային դարպասը, երիտասարդներին կապում Մեղրիին",-նշել է Ա. Աղբալյանը՝ հիշեցնելով, որ հանրապետության նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների տնօրենների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ նախարար Լևոն Մկրտչյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ մարզային ուսհաստատությունները գտնվելու են նախարարության ուշադրության կենտրոնում:
Միջին մասնագիտական կրթության ոլորտում ո
ւնեցած երկարամյա մանկավարժական գործունեության և Մեղրիի պետական քոլեջի 15-ամյակի կապակցությամբ քոլեջի դասախոսներ Մարգարիտա Պետրոսյանը և Անուշ Կուլյանը պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով, իսկ Շուշանիկ Բաբայանը և Կարինե Ստեփանյանը՝ շնորհակալագրով: Կրթության ոլորտում ունեցած երկարամյա գործունեության և բարեխիղճ աշխատանքի համար քոլեջի տնօրեն Թամամ Հովհաննեսյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրով:
Նմանատիպ նյութեր
3174 դիտում
13:10 23-04-2020
Երևանի մշակույթի պետական քոլեջը և Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը միաձուլվեցին
1487 դիտում
12:03 04-02-2022
Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը կկրի Շառլ Ազնավուրի անունը
3272 դիտում
16:28 17-02-2022
Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջը միացվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանին. կրճատումներ կլինեն
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան