2143 դիտում
10:22 05-10-2016
Մամուլի հրապարակումների պատճառով նպաստը կտրվել է, և կվերականգնվի, եթե վերընտրվի գործող գյուղապետը. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Շիրակի մարզի Սարատակ գյուղն ու գյուղապետը վերջին ամիսների ընթացքում հայտնվել էին մամուլի ուշադրության կենտրոնում։
«Չի»–ն բազմաթիվ հրապարակումներով է հանդես եկել՝ կապված այս համայնքում կատարվող գործընթացների հետ։ Տեղեկացնենք, որ այս համայնքում վերընտրվել է գործող գյուղապետը՝ ՀՀԿ-ական Միշա Ղրզոյանը, որի որդին ընտրությունների նախաշեմին ծեծի էր ենթարկել թոշակառու համագյուղացուն։ Ավելին՝ «ՉԻ»–ն անդրադարձել է նաև այս համայնքի ուռճացված ընտրացուցակների ու նպաստառուների կեղծ հասցեների խնդրին։ Կեղծ նպաստ ստացող ընտանիքների թիվը գյուղում գրեթե ութ տասնյակ է:
«ՉԻ» տեղեկություններով՝ ընտրությունների նախորդ օրերին Արթիկի սոցիալական ծառայության պետը եղել է գյուղում, շրջել նպաստառուների տները, այնուհետև զանգել ու կարգադրել, որպեսզի քվեարկեն իր ասածով, եթե ոչ՝ ուրեմն նպաստ չեն ստանա։ Ի դեպ՝ որոշներին էլ համոզել են, թե մամուլի հրապարակումների պատճառով նպաստը կտրվել է, և կվերականգնվի, եթե վերընտրվի գործող գյուղապետը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4093 դիտում
11:59 21-03-2017
Ոչ կռիվ ա եղել, ոչ հավաք ա եղել, ոչ մի բան էլ չի եղել. Ազատավանի գյուղապետը հերքում է. «Չորրորդ իշխանություն».
6777 դիտում
09:01 04-05-2018
Թովուզի գյուղապետը յուրացրել է Վարդանյան եղբայրների նվիրաբերած գումարը. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»