211652_close_icon
views-count4093 դիտում article-date 11:59 21-03-2017

Ոչ կռիվ ա եղել, ոչ հավաք ա եղել, ոչ մի բան էլ չի եղել. Ազատավանի գյուղապետը հերքում է. «Չորրորդ իշխանություն».

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ նախօրեին միջադեպ է գրանցվել Արարատի մարզի Ազատավան գյուղում։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ նախօրեին «Ծառուկյան դաշինքի» շտաբում ուշ երեկոյան հերթական կերուխումը ավարտվել է ծեծկռտուքով, մեկ անձ մարմնական վնասվածք է ստացել։ Փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ Ազատավան գյուղի ԲՀԿ-ական գյուղապետ Լեռնիկ Ղազարյանից։ Վերջինս հերքեց ծեծկռտուքի փաստը. «Ոչ կռիվ ա եղել, ոչ հավաք ա եղել, ոչ մի բան էլ չի եղել։ Վեճ անգամ չի եղել, խոսակցություն չի եղել։ Գյուղում լիքը ժողովուրդ կա, թող մեկը ասի, որ կռիվ ա եղել, կամ բարձր խոսակցություն են լսել։ Գյուղում երեք հատ շտաբ կա՝ սաղ իրար կողքի, խաղաղ հանգիստ, համեստ, լավ ձևով»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր