211652_close_icon
views-count6777 դիտում article-date 09:01 04-05-2018

Թովուզի գյուղապետը յուրացրել է Վարդանյան եղբայրների նվիրաբերած գումարը. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» խմբագրություն էին ահազանգել Տավուշի մարզի Տավուշ (Թովուզ) սահմանամերձ գյուղի բնակիչները և դժգոհում էին, որ գյուղապետ Արսեն Հովհաննիսյանը թույլ չի տալիս, որ համագյուղացիները մասնակցեն համաժողովրդական շարժման ակցիաներին։ Գյուղապետը, որը գյուղացիների հետ առանձնապես չի առնչվում, նրանց ի մասնավորի հրահանգել է. «Մնացեք ձեր տներում, ձեր ինչի՞ն ա պետք ցույցեր անելը, հենա ապրում եք, էլի»։ Գյուղացիների խոսքով` Արսեն Հովհաննիսյանը ապրում է շքեղ պայմաններում և օգտվում է կյանքի բոլոր բարիքներից, մինչդեռ իրենք ապրում են չարքաշ ու դժվարին կյանքով։ Ըստ տավուշցիների` Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի թիկնազորի անդամներից մեկի բարեկամն է և գյուղապետ էր դարձել վերջինիս շնորհիվ, Սերժ Սարգսյանի ձեռամբ մեդալ է ստացել և այդ պատճառով էլ չի ուզում դեմ գնալ իրեն հովանավորող ՀՀԿ-ին։ Գյուղի խնդիրները լուծելու փոխարեն գյուղապետը յուրացրել է «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Վարդանյան եղբայրների կողմից Տավուշ համայնքին նվիրաբերած կլորիկ գումարը։ Հիշեցնենք, որ այդ գումարը տրվել էր նպատակային օգտագործելու համար. այն պետք է ծախսվեր գյուղի ջրագծերի և ճանապարհի նորոգման նպատակով, սակայն պարզվում է Տավուշի գյուղապետը այդ գումարով անասնագոմեր է կառուցել սեփական ֆերմայի անասունների համար։ Մարդկանց աչքերին թոզ փչելու համար նա գյուղում երկու աղբյուր է կառուցել` դրանցից մեկը տեղադրելով սեփական տան դիմաց։ Ի դեպ, մի քանի օր առաջ Արթուր Հովհաննիսյանը շքեղ ավտոմեքենա է գնել և, գյուղացիների խոսքով` շարունակում է սահմանամերձ համայնքի հազար ու մի խնդիրներին նայել վարդագույն ակնոցներով»։ [b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր