211652_close_icon
views-count5442 դիտում article-date 10:45 05-10-2016

ՀՔԾ-ն Միհրան Պողոսյանին արդարացնելու ուղիներ է որոնում. «Ժողովուրդ»

«ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի անձի հետ կապվող Պանամական օֆշորի քրգործը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվում է ավելի քան հինգ ամիս: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն որոշել է հարցաքննության հրավիրել այդ քրգործի առիթ դարձած փաստաթղթերը հրապարակած միջազգային լրագրողական կազմակերպությունների ղեկավարներին: Այս քայլով ՀՔԾ-ն փաստացի փորձում է Միհրան Պողոսյանին «արդարացնելու» ուղիներ գտնել: Պարզից էլ պարզ է, որ լրագրողական կազմակերպությունների ղեկավարները ՀՔԾ-ին չեն ասի ավելին, քան հրապարակել են: Արդյունքում, ՀՔԾ-ն հնարավորություն կստանա ասելու, որ քրգործի հիմքում դրված փաստաթղթերի արժանահավատությունը հաստատող ապացույցներ չունեն: Մյուս կողմից էլ իրենց տրամադրության տակ ունեն Միհրան Պողոսյանի կողմից ներկայացված փաստաթղթերը, որոնք իբր հերքում են Պանամական օֆշորի փաստաթղթերը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր