211652_close_icon
views-count4138 դիտում article-date 19:09 05-10-2016

«Սպարտակը» «խաչ» է քաշել Մովսիսյանի վրա

«Սպարտակի» ղեկավարությունը շահագրգռված չէ, որպեսզի Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ձմռանը վերադառնա ակումբ: Ռուսական թիմի ներկայացուցիչները արդեն տեղեկացրել են ներկայումս վարձավճարով ամերիկյան «Ռեալ Սոլթ-Լեյքում» հանդես եկող 29-ամյա ֆուտբոլիստին, որ նա պետք է նոր ակումբ փնտրի: Գլխավոր պատճառը Մովսիսյանի աշխատավարձն է` տարեկան 2,5 մլն եվրո, որը ակումբի ղեկավարության կարծիքով, չի համապատասխանում ֆուտբոլիստի խաղային հատկանիշներին: Բացի այդ, ակումբը դժգոհ է մնացել, որ Մովսիսյանը ԱՄՆ տեղափոխվելիս հրապարակավ քննադատել էր «Սպարտակին», հայտնում է ռուսական [url=http://www.sport-express.ru/football/rfpl/news/izvestiya-spartak-nameren-rasstatsya-s-movsisyanom-1051491/]«Իզվեստիա»[/url] պարբերականը:

Նմանատիպ նյութեր