Թուրքիայում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ 8 հայկական խաչքար է հայտնաբերվել
Թուրքիայի Թեքիրդաղ (Ռոդոսթո) նահանգի Մալքարա քաղաքի մոտ ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ հայկական խաչքարներ են հայտնաբերվել, հայտնում է Ermenihaber կայքը:
Մալքարայի քաղաքապետի օգնականը հայտնել է, որ հայտնաբերված 8 խաչքարների վրա առկա են հայատառ գրություններ:
«Գուցե այս գերեզմանաքարերից շատ կան, չենք կարող իմանալ: Շրջանում աշխատանքները շարունակվում են: Մինչ ճանապարհաշինարարական աշխատանքների ավարտը՝ հայտնաբերված բոլոր խաչքարները կհանձնվեն Մշակույթի պալատին»,- ասել է քաղաքապետի օգնականը: