211652_close_icon
views-count1258 դիտում article-date 20:41 04-02-2025

Ըստ նախնական համաձայնության՝ Թուրքիան երկու ռազմաբազա կհիմնի Սիրիայում

Թուրքիայի մերձիշխանական «Türkiye» օրաթերթի տեղեկություններով` Թուրքիան և Սիրիան արդեն ունեն նախնական համաձայնություն, որ Սիրիայի տարածքում կհիմնվեն երկու թուրքական ռազմաբազա։ Եվ հենց այդ հարցն է այսօր քննարկվելու կողմերի միջև։

«Թուրքիան և Սիրիան համատեղ պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրելու, որն ամրագրելու է, որ եթե Դամասկոսը հանկարծակի վտանգի առաջ կանգնի, ապա Թուրքիան պարտավորվում է ռազմական աջակցություն տրամադրել Սիրիային։

Համաձայնագրով նախատեսվում է նաև, որ Թուրքիայի զինված ուժերը կպատրաստեն սիրիական բանակին և օդաչուներին, Թուրքիան նաև երկու ռազմաբազա կհիմնի Սիրիայում։ Ըստ պայմանագրի՝  Թուրքիան նաև 50 հատ F-16 ռազմական ինքնաթիռ կտեղակայի այդ բազաներում՝ կանխելու ցանկացած հարձակում, որը կարող է թիրախավորել երկրի ինքնիշխանությունը»,- ասվում է հրապարակման մեջ։

Աղբյուրը՝ Tert.am

Նմանատիպ նյութեր