211652_close_icon
views-count86528 դիտում article-date 22:04 06-10-2016

Արտակարգ ու ողբերգական դեպք Երևանում. փրկարարները մեծ դժվարությամբ հատակին ընկած ծանրաքաշ կնոջը տեղափոխել են անկողին. ժամեր անց կինը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 16:00-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի ծանրաքաշ և առողջական խնդիրներ ունեցող բնակիչը ընկել է հատակին և նրան անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բնակարան է ժամանել թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ օղակի հրամանատար Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության մայոր Դ. Դանիելյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն նշված բնակարան է է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը: Հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ ցուցաբերել են համապատասխան օգնություն և 45-ամյա Ալվինա Մարդիյանին հատակից տեղափոխել են անկողին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քիչ առաջ Ա. Մարդիյանը հանկարծամահ է եղել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր