4019 դիտում
09:14 08-10-2016
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարարի պատկառելի հարստությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը, պարզվում է, բավական պատկառելի հարստություն ունի։ Նա պաշտոնապես հայտարարագրել է 2 բնակարան, մեկական հողամաս, ավտոտնակ, հասարակական նշանակության շինություն, այգետնակ և անհատական բնակելի տուն։
Նա ունի «Mercedes-Benz S 350 L», «Merceses-Benz S 500 L 4 Matic» և «Posche Panamera GTS 4.8» մակնիշի ավտոմեքենաներ։ Հայտարարագրել Է 50 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս։ Նրա փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 520 հազար դոլար և 15 մլն 200 հազար դրամ։ Իսկ ինչ վերաբերում Է գումարային ունեցվածքին, ապա նշենք, որ նախարարը պաշտոնապես ունի 26 մլն 192 հազար դրամ, 627 հազար 926 դոլար, 321 հազար 966 եվրո։ Այս տարվա ութ ամիսներին նրա եկամուտները կազմել են 56 մլն 157 հազար դրամ, որից աշխատավարձը կազմել Է ընդամենը 1 մլն 440 հազար դրամ։ Իսկ մնացած գումարները նա հայտարարագրել Է որպես շահաբաժին կամ վարձակալության դիմաց ստացված եկամուտ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2215 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1645 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1453 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»