1913 դիտում
21:52 25-10-2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարն ընդունել է ԵԱՏՄ տրանսպորտի և ենթակառուցվածքների հանձնաժողովի անդամ Էմիլ Կայկիևին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է ԵԱՏՄ տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար/հանձնաժողովի անդամ Էմիլ Կայկիևի գլխավորած
պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտային փոխադրումների ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում
թույլտվությունների կարգը վերանայելու, երկու երկրների միջև ազատ տեղաշարժ ապահովելու հնարավորությունները։
Անդրադարձ է եղել նաև ԵԱՏՄ շրջանակներում բեռնափոխադրումների հետ կապված մի շարք հարցերի:
Հանդիպման ավարտին Էմիլ Կայկիևը Հակոբ Արշակյանին հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Մոսկվայում կայանալիք «Տրանսպորտային շաբաթ-2018» ամենամյա միջոցառմանը:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
3110 դիտում
18:22 27-10-2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարը ընդունել է ԱԶԲ ներկայացուցիչներին
4085 դիտում
09:14 08-10-2016
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարարի պատկառելի հարստությունը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
652 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
697 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
688 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են