Եմենում հուղարկավորության արարողության ժամանակ հրթիռակոծության զոհ է դարձել 213 մարդ, կա ավելի քան 600 վիրավոր
Եմենում արաբական կոալիցիայի կողմից իրականացրած հրթիռակոծության հետևանքով կա 213 զոհ: Ավելի քան 600 մարդ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հայնտի է, որ մայրաքաղաք Սանայում հրթիռներն ընկել են շենքի վրա, որտեղ այդ պահին տեղի է ունեցել հուղարկավորության արարողություն: Շենքն ամբողջովին ավերակների է վերածվել:
Զոհվածների մեջ է նաև քաղաքապետ Աբդել Քադիր Հիլալը: