211652_close_icon
views-count8262 դիտում article-date 16:52 10-06-2016

Մուհամեդ Ալիի ընտանիքը հուղարկավորության արարողության ժամանակ խայտառակել է Էրդողանին. ֆոտոշարք, տեսանյութ

Լեգենդար ամերիկացի բռնցքամարտիկ Մոհամեդ Ալիի հուղարկավությանը մասնակցելու համար ԱՄՆ ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խայտառակվել է հուղարկավորության ժամանակ և կիսատ թողնելով այցը, վերադարձել Թուրքիա: Ըստ թուրքական լրատվամիջոցների, Էրդողանը նախ ցանկացել է ելույթ ունենալ թաղման ժամանակ, ինչը մերժվել է: Այնուհետև թաղման կազմակերպիչները Էրդողանին թույլ չեն տվել Ալիի դագաղը ծածկել Մեքքայից բերած սուրբ կտորով` նշելով, որ դա իրենք կանեն: Դրանից հետո թաղման արարաղությունը նկարահանող հարյուրավոր տեսախցիկների առջև հայտնվելու մեծ ցանկություն ունեցող Էրդողանը Ալիի ընտանիքին խնդրել է, որպեսզի Թուրքիայի կրոնական հարցերով վարչության ղեկավար Մեհմեդ Գյորմեզը դագաղի մոտ Ղուրանից մի հատված ընթերցի, ինչը նույնպես կտրականապես մերժվել է: Այդպես խայտառակ լինելով, Էրդողանը զայրացած հեռացել է և չի մասնակցել Մուհամեդ Ալիի հուղարկավորությանը: Հիշեցնենք, որ Մուհամեդ Ալին ծանր հիվանդությունից հետո 75 տարեկան հասակում մահացել էր հունիսի 3-ին` Սքոթսդեյլում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր