211652_close_icon
views-count3434 դիտում article-date 15:47 09-10-2016

Միշել Օբաման քննադատել է Թրամփին՝ կանանց մասին ոչ պատշաճ խոսքերի համար

ԱՄՆ առաջին տիկի Միշել Օբաման քննադատել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին՝ օրեր առաջ հնչեցրած՝ կանանց մասին ոչ պատշաճ խոսքերի համար: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն: Միշելը նշել է, որ եթե նախագահի թեկնածուն թույլ է տալիս իրեն նման արտահայտություններ անել կանանց հասցեին, քննդատելով վերջիններիս արտաքինը, ապա դա միայն ցույց է տալիս նրա իրական դեմքը: [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/08/97825/]Հիշեցնենք[/url], որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ 2005 թվականին տեսագրված նյութում, որում նա պատմում է, թե ինչպես պետք է սեքսով զբաղվել կանանց հետ, իրենից հատուկ ոչինչ չի ներկայացնում, քանի որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլլ Քլինթոնն էլ ավելի վատ խոսքեր է ասել։ Տեսագրությունը, որը մեծ սկանդալի պատճառ էր դարձել, հրապարակել է The Washington Post-ը։ «Դու կարող ես կանանց հետ վարվել այնպես, ինչպես ուզում ես, եթե աստղ ես»,-հեռուստահաղորդավար Բիլլ Բուշի հետ զրույցում ասել էր Թրամփը, ինչից հետո սկսել էր պարծենալ այլ արարքներով։

Նմանատիպ նյութեր