211652_close_icon
views-count2194 դիտում article-date 13:16 08-10-2016

Դոնալդ Թրամփը սկանդալի մեջ է հայտնվել՝ կանանց ուղղված ոչ պատշաճ խոսքերի համար

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2005 թվականին տեսագրված նյութում, որում նա պատմում է, ե ինչպես պետք է սեքսով զբաղվել կանանց հետ, իրենից հատուկ ոչինչ չի ներկայացնում, քանի որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլլ Քլինթոնն էլ ավելի վատ խոսքեր է ասել, հայտնում է BBC-ն։ Տեսագրությունը, որը մեծ սկանդալի պատճառ է դարձել, հրապարակել է The Washington Post-ը։ «Դու կարող ես կանանց հետ վարվել այնպես, ինչպես ուզում ես, եթե աստղ ես»,-հեռուստահաղորդավար Բիլլ Բուշի հետ զրույցում ասել էր Թրամփը, ինչից հետո սկսել էր պարծենալ այլ արարքներով։ Նա հավելել է, որ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնն իրեն ավելի վատ է պահել գոլֆի խաղահրապարակներից մեկում ներկա գտնվելու ժամանակ։ «Ներողություն եմ խնդրում, եթե որևիցե մեկին վիրավորել եմ»,-ասել է Թրամփը։ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերին։ Հարցումների արդյունքներով՝ Հիլարի Քլինթոնն առաջ է անցնում Դոնալդ Թրամփից 1-2 տոկոսով։

Նմանատիպ նյութեր