211652_close_icon
views-count30804 դիտում article-date 20:09 09-10-2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Փարիզի քաղաքապետին փորձում էր զարմացնել զենք զինամթերքով.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության մարդաշատ միջոցառումներից էր Հյուսիսային պողոտայում կազմակերպված «Երեւան զբոսանք. հնի ու նորի հանդիպում»-ը: Հյուսիսային պողոտայի միջնամասում ձևավորված հարթակում ներկայացվել էին զինագործ դարբինների, այդ թվում 1650-ական թվականներից հայտնի Չիլինգարյանների տոհմի դարբինների հին և ժամանակակից զինատեսակներ, նաև տեղում դարբնի հետաքրքիր աշխատանքներ են մշակվել: Պողոտա էր այցելել և դարբնի աշխատանքներին հետևել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոնի հետ միասին: Այս հարթակում իրենց աշխատանքներն են ցուցադրել նաև ժողովրդական վարպետ Աշոտ Գալստյանն ու զենքերի արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերություններ: Առաջին անգամ անցկացվող նախագիծը մեծ հետաքրքրություն էր առաջացրել, և հարթակն ամբողջությամբ մարդկանց օղակով էր շրջապատվել: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 221+
221+

Նմանատիպ նյութեր