2583 դիտում
09:06 11-10-2016
Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը հայերենին վարժ չի տիրապետում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանն իր ղեկավարած գերատեսչության աշխատանքները գնահատելու նպատակով հատուկ հանձնաժողով է ստեղծել, որի կազմում ընդգրկված անձանց մի մասին նա իր գրպանից է վճարելու։ Այս հանգամանքը նա հաստատել է «Ժողովուրդ»–ի հետ զրույցում։
Նախարարից հետաքրքրվեցինք նաև՝ ճի՞շտ է, որ Ձեր ղեկավարած գերատեսչությունում սկսել են ռուսերենով խոսել, որպեսզի Ձեզ դուր գան, Ալթունյանը խոստովանեց, որ ինքը հայերենին վարժ չի տիրապետում և նոր է փորձում զարգացնել իր հայերենը. «Ասեմ, որ զգում եմ նման բան և ինձ վրա աշխատում եմ, որ ամբողջովին հայերենի անցնեմ՝չնայած ԵՏՄ-ին...»։
Փաստորեն Հայաստանի կառավարության անդամը մեր պետական լեզվին նորմալ չի տիրապետում։ Ի դեպ, լուրեր կան, որ ՀՀ կառավարության անդամներին ընտրելիս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնական նախապայմանը եղել է թեկնածուների՝ ռուսերենին գերազանց տիրապետելը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3981 դիտում
10:57 21-06-2017
Ո՞ւր է «Հայոց լեզու» բաժինը. Կառավարությունում հայերենին չեն տիրապետում. «Առավոտ»
2331 դիտում
14:24 09-03-2017
ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Ժուժաննա Յակաբի հրավերով մեկնել է Կոպենհագեն
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»