2331 դիտում
14:24 09-03-2017
ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Ժուժաննա Յակաբի հրավերով մեկնել է Կոպենհագեն
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային ղեկավար Ժուժաննա Յակաբի հրավերով մեկնել է Դանիայի Թագավորություն։
ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարության հիմնական գործընկեր միջազգային կազմակերպությունն է։ Համագործակցությունն իրականացվում է երկամյա համաձայնագրերի շրջանակներում` ընդգրկելով առողջապահության տարբեր ոլորտներ և ուղղություններ:
ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է ԱՀԿ հետ ստորագրելու հերթական, երկամյա համաձայնագիրը` 2018-2019թթ. համար։
Եռօրյա այցի ընթացքում կողմերը կքննարկվեն գործող երկամյա համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքները և դրանց հետագա ընթացքը։ Մասնավորապես անդրադարձ կլինի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություւների դեմ պայքարի և կանխարգելման, տուբերկուլոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության պահպանման և առողջապահության այլ ոլորտներում իրականացվող ծրագրերին:
Կոպենհագենում կքննարկեն նաև ԱՀԿ հետ համագործակցության գերակա հարցերը, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները:
Այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարը հանդիպումներ կունենա ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Յակաբի, ԱՀԿ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում կհստակեցվեն 2018-2019թթ. երկամյա համաձայնագրի դրույթները, կքննարկվեն օրակարգային ու կազմակերպական հարցեր:
Նմանատիպ նյութեր
2580 դիտում
09:06 11-10-2016
Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը հայերենին վարժ չի տիրապետում. «Ժողովուրդ»
22578 դիտում
21:26 30-05-2017
Լևոն Ալթունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար
Այս բաժնից
733 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
844 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
592 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին