3987 դիտում
10:57 21-06-2017
Ո՞ւր է «Հայոց լեզու» բաժինը. Կառավարությունում հայերենին չեն տիրապետում. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Առավոտի» այս տարվա հունիսի 3-ի համարում «Պետական գործուղումներից հետո» հրապարակմամբ անդրադարձել ենք պետական պաշտոնյաների գործուղումների հաշվետվություններին և նկատել, որ օրինակ՝ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի գրած հաշվետվության մեջ հայատառ, բայց ոչ հայերեն ձևակերպում կա. «Բիենալեն կտևի մինչև ս.թ. նոյեմբերի 26-ին»: Հայերենը կլիներ, եթե գրված լիներ՝ կտևի մինչև 26-ը կամ կփակվի 26-ին: Պաշտոնական փաստաթղթում ոչ հայերեն ձևակերպումներն առնվազն պատիվ չեն բերում հայերենը պետական լեզու հռչակած պետության պետական պաշտոնյաներին:
Պարզվում է՝ հայերենը չի կարևորում նաև ՀՀ կառավարությունը: Հունիսի 19-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «2017- 2022թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիրը», որտեղ գրված է. «ՀՀ կառավարության ծրագրի տեսլականը հիմնված է հետևյալ սկզբունքի հիման վրա»: Սա հայերեն չի: Հայերեն կլիներ, եթե գրված լիներ «ՀՀ կառավարության ծրագրի տեսլականը հիմնված է հետևյալ սկզբունքի վրա», կամ «ՀՀ կառավարության ծրագրի տեսլականը կառուցված է հետևյալ սկզբունքի հիման վրա»:
Կարեն Կարապետյանն առաջին անգամ վարչապետ նշանակվեց 2016-ի սեպտեմբերին, և հոկտեմբերին կառավարությունը ծրագիր ներկայացրեց, որտեղ չկար «Հայոց լեզու» բաժին: Մենք էլ զարմացանք-անհանգստացանք՝ «Իսկ ո՞ւր է «Հայոց լեզու» բաժինը» («Առավոտ», 21 հոկտեմբեր, 2016): Փաստորեն անհանգստությունը անտեղի չէր: Ի դեպ, այդ բաժինն այս նախագծում էլ չկա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2586 դիտում
09:06 11-10-2016
Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը հայերենին վարժ չի տիրապետում. «Ժողովուրդ»
8215 դիտում
23:17 21-03-2016
Հենրիխ Մխիթարյան. Իտալերենին այնքան էլ լավ չեմ տիրապետում, փոխարենը 6 լեզու գիտեմ
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»