3471 դիտում
10:56 11-10-2016
Այսուհետ ազատության զրկման վայրերում մոնիթորինգը կիրականացվի հատուկ սարքավորումների օգնությամբ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելաման վարչությունը համալրվել է ազատությունից զրկման վայրերում ջերմաստիճանի և խոնավության, լույսի, տարածության և մակերեսի չափման հատուկ սարքավորումներով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, հատուկ նպատակի համար նախատեսված այդ սարքավորումները կօգտագործվեն քրեակատարողական հիմնարկներում, ձերբակալված անձանց պահման և ազատությունից զրկման այլ վայրերում մոնիթորինգ իրականացնելիս:
Վերոնշյալ սարքավորումների օգտագործումը կնպաստի Պաշտպանի՝ որպես խոշտանգումների կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի, խոշտանգումների կանխարգելման ոլորտում առավել արդյունավետ գործունեություն իրականացնելուն: Սարքավորումները ձեռք են բերվել «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության աջակցությամբ:
Նմանատիպ նյութեր
2874 դիտում
14:52 02-07-2016
Արթիկում շարունակվում է ջրհեղեղով պայմանավորված խմելու ջրի որակի ամենօրյա մոնիթորինգը
2840 դիտում
19:28 24-03-2017
Վաղը ընտրական սարքավորումների փորձարկում կիրականացվի. Պյոտր Սվիտալսկի. tert.am
Այս բաժնից
796 դիտում
23:54 02-02-2025
Սպորտը միայն հաղթանակների մասին չէ․ այն կամքի խորհրդանիշ է․ Տիգրան Ավինյան
946 դիտում
23:10 02-02-2025
Հայաստանի եվրատեսիլյան մասնակցին հանդիսատեսը կընտրի փետրվարի 16-ին՝ «Դեպի Եվրատեսիլի» շրջանակում
1630 դիտում
19:14 02-02-2025
Պարեկային ծառայության պետը Կապանում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ