53892 դիտում
10:42 12-10-2016
Խոշոր ավտովթար Աբովյան քաղաքի «Նարեկ» ռեստորանի դիմաց. բախվել են Priora-ն ու Нива-ն. Нива-ն գլխիվայր շրջվել է, բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Էդիկ Պետրոսյան փողոցում՝ «Նարեկ» ռեստորանահյուրանոցային համալիրի հարևանությամբ բախվել են Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ, 23-ամյա Վլադիմիր Թանյանի վարած Վազ 21703 մակնիշի 35 CN 449 համարանիշի և 28-ամյա Արմեն Բոշյանի վարած Վազ 2121 մակնիշի 61 MM 600 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վազ 2121-ը նախ բախվել է ծառին, ապա գլխիվայր շրջվել։ Իսկ վթարի հետևանքով Նիվայի վարորդը քաղաքացիների և Priora-ի վարորդի օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Աբովյանի շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները և դարձի բերել գլխիվայր շրջված Նիվան։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խոմբը՝ ավագ քննիչ Նարեկ Մովսիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապաստրաստվում։
Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ավագ քննիչ Ն. Մովսիսյանն ու փորձաքրեագետ Արթուր Մելիքյանը։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Նիվան բարձված է եղել գյուղմթերքներով, որը թափվել է ողջ ճանապարհով, իսկ հարվածի արդյունքում էլ պոկվել են Նիվայի հետևի անվահեծանները։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+