3666 դիտում
10:02 13-10-2016
Ռուսական ֆինանսական կապիտալը զիջում է դիրքերը Հայաստանում. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «2014 թվականի դեկտեմբերից ի վեր, երբ ՀՀ Կենտրոնական բանկն ընդհանուր կապիտալի նվազագույն չափը 5 մլրդ դրամից դարձրեց 30 մլրդ դրամ, գրեթե բոլորը սկսեցին գուշակություններ անել՝ հայաստանյան 21 առևտրային բանկերից ով կմնա համակարգում, ով դուրս կգա։
Բանկերի վերջնաժամկետը մինչև 2017 թվականի հունվարի 1-ն է։ Այսինքն, ժամանակի մեծ մասն արդեն անցել է, և շատ բան արդեն պարզվել է։ Բանկերի թիվն արդեն կրճատվել է 2-ով («ՊրոԿրեդիտ բանկը» գնվեց «Ինեկոբանկի» կողմից, իսկ «ՀայԷկոնոմբանկն» իրեն միացրեց «ԲՏԱ»–ն)։
Եվ ահա, վերջնաժամկետից 2.5 ամիս առաջ պարզ դարձավ, որ հայաստանյան բանկային համակարգը լքող երրորդ բանկն «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» բանկն է։ Հիշեցնենք, նախ՝ ռուսաստանյան մամուլը գրեց, որ «Գազպրոմբանկը» վաճառել է 100%-ով իրեն պատկանող հայաստանյան «Առէկսիմբանկը»։ Հետո տեղեկություններ հայտնվեցին, որ գնորդը հայաստանյան «Արդշինբանկն» է։ Իսկ 2 օր առաջ՝ հոկտեմբերի 11-ին, «Արդշինբանկը» պաշտոնապես հաստատեց այս լուրերը։
Ճիշտ է, «ԱռԷկսիմբանկն» իր վարկային պորտֆելով, ավանդներով և մնացած ցուցանիշներով՝ առաջատարների մեջ չէ։ Ավելին, բանկի ընդհանուր կապիտալը պահանջվող 30 մլրդ դրամի փոխարեն՝ 8 մլրդ էր (2016թ. առաջին կիսամյակի վերջին)։ Սակայն քչերն էին կասկածում, որ «Առէկսիմբանկի» կապիտալը հեշտությամբ կհամալրվի պակասող 22 մլրդ դրամով՝ մայր-ընկերության շնորհիվ։ Կատակ բան չէ, ռուսաստանյան «Գազպրոմբանկի» ակտիվները 2016 թվականի երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ գերազանցում էին 5 տրիլիոն ռուբլին, իսկ սեփական կապիտալը՝ 520 մլրդ ռուբլին։ Այսինքն, «Գազպրոմբանկի» միջոցները մի քանի անգամ ավելի շատ են, քան հայաստանյան բոլոր բանկերինը՝ միասին վերցրած։
Գլխավոր հարցը ցանկությունն էր՝ ցանկանո՞ւմ է արդյոք «Գազպրոմբանկը» շարունակել իր ներկայությունը ՀՀ ֆինանսական շուկայում՝ ի դեմս «Առէկսիմբանկի»։
Կարճ ասած, «Առէկսիմբանկի» ձեռքբերումն «Արդշինբանկի» կողմից, ինչ-որ առումով, կարելի է համարել ՀՀ ֆինանսաբանկային համակարգում (ու ընդհանրապես տնտեսության մասշտաբով) ռուսական կապիտալի թուլացում և հայկական կապիտալի ամրապնդում»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2336 դիտում
09:52 12-10-2019
Արդյունաբերական վարկերն ու օտարերկրյա ներդրումները նվազել են, կապիտալը դուրս է հոսում. «168 ժամ»
988 դիտում
12:28 12-02-2015
«Իսլամական պետություն»-ը կմասնակցի նաև եմենյան գործընթացներին, կամ «Ալ-Կաիդան» զիջում է դիրքերը. քաղաքագետ
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»