4491 դիտում
16:36 13-10-2016
«Կոտայքը» դադարեցրեց գործունեությունը
Այսօր կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում քննարկվեցին «Էրեբունի» և «Կոտայք» ակումբների գրությունները:
Հոկտեմբերի 7-ին «Էրեբունի» ակումբը, հաշվի առնելով, որ թիմի ֆուտբոլիստները, լինելով հիմնականում 15-ից 17 տարեկան, չեն հասցնում վերականգնվել երկար ուղևորություններից հետո, դիմել էր ՀՖՖ-ին թիմը Հայաստանի գավաթի խաղարկությունից հանելու խնդրանքով: ՀՖՖ-ն բավարարել է «Էրեբունի» ակումբի խնդրանքը:
Հոկտեմբերի 11-ին «Կոտայք» ակումբը դիմել էր ՀՖՖ-ին թիմը ՀՀ ֆուտբոլի առաջնությունից և Հայաստանի գավաթի խաղարկությունից հանելու խնդրանքով՝ նշելով, որ Կոտայք ՖԱ ՍՊԸ-ն ունի ֆինանսական խնդիրներ, հովանավորները հրաժարվել են ֆինանսավորել ակումբը, ուստի «Կոտայք» ֆուտբոլային ակումբը ի վիճակի չէ շարունակել իր գործունեությունը: ՀՖՖ-ն բավարարել է նաև «Կոտայք» ակումբի խնդրանքը:
Նմանատիպ նյութեր
1189 դիտում
22:11 10-12-2024
Կոտայքը կունենա նորակառույց 11 դպրոց. կառավարություն
1256 դիտում
09:38 08-12-2014
Ադրբեջանում ևս մի ամերիկյան կազմակերպություն դադարեցրեց իր գործունեությունը
1981 դիտում
13:03 28-10-2021
«Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը կառավարությունը դադարեցրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 168․am
Այս բաժնից
2518 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2245 դիտում
23:05 10-12-2024
Երևանի բոլոր վարչական շրջաններում կառուցվել և վերանորոգվել է շուրջ 60 ֆուտբոլի դաշտ
2512 դիտում
10:33 10-12-2024
Հովհաննես Բաչկովը 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում