211652_close_icon
views-count7026 դիտում article-date 21:24 13-10-2016

Մեսին պահանջել է Արգենտինայի հավաքականից հեռացնել Իկարդիին

Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին իր աջակցությունն է հայտնել «Տորինոյի» հարձակվող Մաքսի Լոպեսին և պահանջել հավաքականի դռները փակել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի առջև: Մեսին Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսային խնդրել է Իկարդիին թիմ չհրավիրել` Լոպեսի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: Նշենք, որ Մեսին և Լոպեսը միասին հանդես են եկել «Բարսելոնայում» և մտերիմ ընկերներ են: Իսկ կոնֆլիկտի պատճառն այն է, որ Իկարդին գաղտնի սկսել է հանդիպել Լոպեսի կնոջ` Վանդա Նարայի հետ, որը այնուհետև բաժանվել է Լոպեսից և ամուսնացել Իկարդիի հետ: Ուշագրավ է, որ Մեսին և Իկարդին` երկուսն էլ ծնունդով արգենտինական Ռոսարիո քաղաքից են:

Նմանատիպ նյութեր