211652_close_icon
views-count5538 դիտում article-date 09:20 14-10-2016

Մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը

Հարգելի՛ համաքաղաքացիներ, 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Հաշվի առնելով արարողակարգային միջոցառումների ծավալը և նստաշրջանին մասնակցելու նպատակով Կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ժամանումը Հայաստանի Հանրապետություն ՝ հոկտեմբերի 14-ին որոշակի ժամերի դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ փողոցներում․ Ժամը 08:00-ից - 10:00-ն և ժամը 12:00-ից - 14:00-ն - Հանրապետության հրապարակ «ՄԱՐԻՈԹ-ԱՐՄԵՆԻԱ» հյուրանոցային համալիրի մոտից - Վազգեն Սարգսյան փողոցով դեպի Շահումյան հրապարակ։ Ժամը 13:30-ից - 17:30-ն - Բաղրամյան պողոտա - Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա - Մոսկովյան փողոցի խաչմերուկ։ Ժամը 16:30-ից - 19:00-ն - Կորյուն - Տերյան փողոցների խաչմերուկից մինչև Սարալանջի - Տերյան փողոցների հատման հատվածը։ Պատճառած ժամանակավոր դժվարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր