211652_close_icon
views-count5420 դիտում article-date 11:06 14-10-2016

Ադրբեջանի զինուժը հարավարևելյան ուղղությամբ կիրառել է խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ. ԼՂՀ ՊՆ

Հոկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 470 կրակոց: Հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, ասված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր