8350 դիտում
09:48 14-10-2016
Արա Աբրահամյանի ինքնագիտակցությունը շարունակում է աճել, մնում է՝ խոսել սովորի. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ելույթ է ունեցել ինչ-որ գիտաժողովում, բայց չկարողանալով կարգին շարադրել մտքերը խոստովանել է. «ես ռուսերեն չսովորեցի, հայերենն էլ մի քիչ բավականին...»։ Եվ իհարկե՝ անավարտ է թողել խոսքը։
«ՉԻ» - Վատ է, իհարկե, որ Ռուսաստանի 3 միլիոնանոց հայկական համայնքի ղեկավարը «մի քիչ բավականին» վատ է խոսում հայերեն, իսկ ռուսերեն սովորել չի կարողանում։ Բայց մյուս կողմից էլ՝ առաջընթացն ակնհայտ է։ Նախկինում նա այնքան «դուխով» էր ռուսերեն խոսում, ասես Դալի բացատրական բառարանի երկրորդ հատորն ինքն էր գրել, իսկ հիմա հասկանում Է, որ ռուսերեն խոսել չգիտի։ Եթե ինքնագիտակցությունը շարունակի աճել այսպիսի տեմպերով՝ հանգիստ կարող է գալ Հայաստան և մուտք գործել քաղաքական դաշտ (հիշում եք, չէ՝, որ ժամանակին այդպիսի մտադրություն ուներ)։ Մնում է, որ խոսել սովորի։ Որևէ լեզվով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
784 դիտում
14:17 30-05-2024
Ոստիկանությունը ևս պետք է սովորի թե՛ էթիկայի, թե՛ վարքագծի, թե՛ բանակցային կանոններ․ ՄԻՊ
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»