211652_close_icon
views-count2678 դիտում article-date 19:13 14-10-2016

Երիտասարդ սպաները ծանոթացել են զորամիավորման խնդիրների առանձնահատկություններին

Զինված ուժերի 2016թ. մարտական պատրաստության պլանի համաձայն` 4-րդ բանակային զորամիավորումում անցկացվել է ենթակա զորամասերում ծառայող երիտասարդ սպաների հավաք: Հավաքի շրջանակում զորամիավորման հրամանատարի տեղակալները, ծառայությունների պետերը երիտասարդ սպաներին ծանոթացել են զորամիավորման կազմավորման ընթացքին, ենթակա ստորաբաժանումների մարտական և մարտավարական խնդիրների առանձնահատկություններին, զորքերի ծառայության և մարտական հերթապահության կազմակերպմանը մշտական տեղակայման վայրերում ու մարտական հենակետերում: Պարապմունքների ու զեկույցների ընթացքում կարևորվել են ծառայության կազմակերպման ու մարտական հերթապահության կրման ընթացքում սպաների, ենթասպաների, պայմանագրային և ժամկետային զինծառայողների անձնական պատասխանատվության բարձրացումը, անձնակազմի իրավագիտակցության ու կարգապահական որակների ամրապնդումը, մասնագիտական գիտելիքների պաշարների ավելացումը:

Նմանատիպ նյութեր