211652_close_icon
views-count39515 դիտում article-date 23:39 14-10-2016

ԱԻ նախարար Արմեն Երիցյանի կարգադրությամբ «Զվարթնոց» օդանավակայան են ժամանել մեծ թվով փրկարարներ՝ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արման Ցոլակյանի գլխավորությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվա-Երևան երթուղու վթարի ենթարկված ավտոբուսի վիրավոր ուղևորներին Զվարթնոց օդանավակայանում դիմավորեցին և մի մասին իրենց բնակարաններ ուղեկցեցին Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով օդնավակայան ժամանած փրկարարները, որոնց աշխատանքը տեղում ղեկավարում էր փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանը: Վերջինս իրավիճակի մասին տեղեկություններ էր փոխանցում նախարար Արմեն Երիցյանին: Տեղում քաղաքացիներին հոգեբանական օգնություն են ցուցաբերում նաև փրկարար-հոգեբանները՝ օպերատիվ կառավարման ազգային կենտրոնի աշխատակից, կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Տեղում են նաև մեծ թվով Երևանի 1-03 շտապօգնության աշխատակիցներ, ովքեր, նախ՝ տեղում են ցուցաբերում օգնություն վիրավորներին, այնուհետև՝ նրանք տեղափոխվում են հիվանդանոցներ: Տեղում աշխատում են նաև Կապի և տրանսպորտի նախարարության աշխատակիցները՝ նախարար Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ և Զվարթնոց օդանավակայանի ողջ անձնակազմը նույնպես մարդկաին վերաբերմունք է ցուցաբերում վիրավորների նկատմամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր