31559 դիտում
11:32 15-10-2016
Քննչական բաժինը պարզել է Աբովյան փողոցում Range Rover-ի, Toyota-ի, Mercedes-ի ու Nissan-ի վարորդների և վիրավորի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հոկտեմբերի 12-ին Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի մասնակից ավտոմեքենաների վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Toyota մակնիշի 80 VD 001 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Ամառանոցային փողոցի բնակիչ, 20-ամյա Արմեն Կարապետյանը, Nissan մակնիշի 34 FN 066 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 43-ամյա Կարեն Հովհաննիսյանը, Range Rover մակնիշի A 539 MM 99 RUS համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Պռոշյան փողոցի բնակիչ, 33-ամյա Գոռ Երեմյանը, իսկ Mercedes մակնիշի 34 FO 164 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 31-ամյա Սուրեն Շաբոյանը։
Վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Կ. Հովհաննիսյանի ուղևոր՝ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 39-ամյա Լիանա Սահակյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Կ. Հովհաննիսյանն աշխատում է «Մաքուր երկաթ» ՓԲԸ-ում, Ս. Շաբոյանն աշխատում է «Ռոյալ Թյուլիփ» հյուրանոցում, վիրավոր Լ. Սահակյանն աշխատում է «Բի Բի Սոֆթ» ընկերությունում։
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/12/98235/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 12-ին, շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:15-ի սահմաններում Աբովյան փողոցում՝ Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ, բախվել էին Range Rover մակնիշի ռուսական A 539 MM 99 համարանիշի, Toyota մակնիշի 80 VD 001 համարանիշի, Mercedes մակնիշի 34 FO 164 համարանիշի և Nissan մակնիշի 34 FN 066 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Nissan–ի ուղևորը տեղափոխվել էր «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապաստրաստվում։
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+