211652_close_icon
views-count2180 դիտում article-date 17:19 15-10-2016

Հոկտեմբերի 16-ին մայրաքաղաքում կանցկացվի «Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնը»

Հարգելի համաքաղաքացիներ, Հոկտեմբերի 16-ին` առավոտյան ժամը 09:00-ին, Ստ. Շահումյանի անվան հրապարակից կմեկնարկի արդեն ավանդական դարձած վազքի երևանյան 2-րդ կիսամարաթոնը: «Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնը» կշարունակվի մինչև 13:30-ը՝ ընդգրկելով 21.1 կմ վազքատարածություն: Անցնելով Հանրապետության հրապարակով, Մ. Նալբանդյան, Վարդանանց, Ալ. Մանուկյան, Ավ. Իսահակյան փողոցներով և Կասկադ համալիրով՝ վազորդները կշարունակեն երթուղին Մոսկովյան, Մ. Սարյան փողոցներով, այնուհետ՝ Լեոյի, Հ. Պարոնյան, Ձորափ փողոցներով (մինչև Դավթաշենի կամուրջ), Հրազդանի կիրճով, Հաղթանակի կամրջով, Արգիշտի, Իտալիայի, Վ. Սարգսյան փողոցներով: Մրցավազքը կեզրափակվի մեկնարկային վերջնագծում: Մրցուղին ունի 4 տարբեր երկարություն՝ 21.1 կմ, 10 կմ, 5 կմ և 1 կմ: Նշենք, որ կիսամարաթոնը կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր