211652_close_icon
views-count3447 դիտում article-date 18:29 15-10-2016

Հետախուզվում էր գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 14-ին, ժամը 18.05-ին, Երևանի Շահամիրյանների փողոցի թիվ 22 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Ալիկ Ա.-ն, որը հոկտեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով:

Նմանատիպ նյութեր