ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի արդյունքներով հռչակագիր է ստորագրվել
ԲՐԻԿՍ երկրների առաջնորդները գագաթնաժողովի ժամանակ Սիրիայի վերաբերյալ հռչակագիր են ստորագրել, հայտնում է RIA Novosti-ն:
ԲՐԻԿՍ-ի երկրները կոչ են արել Սիրիայում իրավիճակի խաղաղ լուծում երկխոսության միջոցով՝ ԴԱԻՇ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի շարունակման պայմաններում:
Նրանք առաջարկել են ընդունել ահաբեկչության և դրա ֆինանսավորման դեմ պայքարի համակողմանի մոտեցում՝ միջազգային իրավունքի հիման վրա: ԲՐԻԿՍ երկրների առաջնորդները նաև միջազգային հանրությանը կոչ են արել արագացնել ՄԱԿ-ում համապարփակ կոնվենցիայի ընդունումը ահաբեկչության մասին: ԲՐԻԿՍ-ի ղեկավարները դատապարտել են միակողմանի ռազմական ներխուժումը և տնտեսական պատժամիջոցները:
Նշվում է, որ 2017 թվականին ԲՐԻԿՍ-ի 9-րդ գագաթնաժողովը կանցկացվի Չինաստանում: