211652_close_icon
views-count2483 դիտում article-date 16:15 17-10-2016

Երևանաբնակ շուրջ 1250 զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց զավակներին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ` ս.թ. հոկտեմբերի 22-ին սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների այցելությունները կազմակերպելու համար: Այս անգամ իրենց որդիներին տեսակցելու կմեկնեն շուրջ 1250 զինծառայողների ծնողներ: «ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացվող և արդեն բարի ավանդույթ դարձած այս ծրագրի շրջանակում այս անգամ ևս հնարավորություն ենք ընձեռում սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողներին այցելելու զորամասեր և տեղում ծանոթանալու իրենց զավակների ծառայության պայմաններին: Սա ևս մեկ կարևոր քայլ է` բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու ճանապարհին»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: Զեկուցվել է նաև, որ այս անգամ ևս ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսներին կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները, իսկ ավտոբուսներում ուղեկցողների թվում կլինեն նաև բժիշկներ: Երևանի քաղաքապետարան

Նմանատիպ նյութեր