3605 դիտում
14:33 23-10-2017
Երևանաբնակ ավելի քան 1600 զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց զավակներին
Ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի՝ հոկտեմբերի 28-ին սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների նախատեսված այցելությունները կազմակերպելու նպատակով արդեն իսկ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քայլերը: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Այցի կազմակերպման պատասխանատու, Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը զեկուցել է, որ այս անգամ զորամասերում իրենց որդիներին այցելելու ցանկություն են հայտնել ավելի քան 1600 երևանաբնակ զինծառայողների ծնողներ:
Զեկուցվել է նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրով այս անգամ ևս ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսները կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները, իսկ ավտոբուսներում ուղեկցողների թվում կլինեն նաև բժիշկներ:
Նմանատիպ նյութեր
2480 դիտում
16:15 17-10-2016
Երևանաբնակ շուրջ 1250 զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց զավակներին
16148 դիտում
18:00 25-04-2017
Երևանաբնակ զինծառայողների ծնողները կայցելեն սահմանամերձ գոտիներում ծառայող իրենց զավակներին
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
940 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»