211652_close_icon
views-count17938 դիտում article-date 23:01 17-10-2016

Վայող Ձորի մարզում օպերլիազորը Mercedes-ով խոշոր եղջերավոր անասուններին չհարվածելու պատճառով հայտնվել է ձորում

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 01: 00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Կեչուտ գյուղի բնակիչ, 24-ամյա Վարդան Բագրատյանը իր վարած Mercedes մակնիշի 43 VV 777 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 133 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս՝ դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները, Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչները: Գ. Շամշյանի տեղեկություներով՝ վարորդ Վ. Բագրատյանը աշխատում է ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում, որպես օպերլիազոր, իսկ վթարի պատճառը եղել է այն, որ նրա առաջ խոշոր եղջերավոր անասուներ են հայտնվել և որպեսզի նրանց չհարվածի, վարորդը փորձել է խույս տալ, սակայն տեղի է ունեցել վթարը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր