211652_close_icon
views-count10623 դիտում article-date 10:30 19-10-2016

Արմավիրի մարզում բախվել են Nissan-ն ու Renault-ն. վերջինն էլ բախվել է շինության պատին. վերահսկող հանձնաժողովի անդամը դեպքի վայրից դիմել էր փախուստի

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 39-ամյա Արտակ Իգիթյանի վարած Nissan Teana մակնիշի 35 ՕP 242 համարանիշի և Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ, 61-ամյա Մովսես Ավետիսյանի վարած Renault Logan մակնիշի 33 ԼD 765 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջ հատվածում գտնվող կիսակառույց շինության պատին, ինչի հետևանքով շինության սեփականատիրոջը պատճառվել է նյութական վնաս։ Վթարից հետո Nissan-ի վարորդ Ա. Իգիթյանը ավտոմեքենայով դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ Renault-ի վարորդ Մ. Ավետիսյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Ա. Վարդանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները։ Տեղում աշխատանքները ղեկավարել է Վաղարշապատի ոստիկանության հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Ա. Բաբայանը։ Արդեն ժամը 23։30-ի սահմաններում Էջմիածնի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ հերթապահ մասի ծառայողները տեղի ճանապարհային ոստիկանների հետ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերել են դեպքի վայրից փախուստի դիմած Ա. Իգիթյանին և բերման ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Հայտնաբերվել է նաև Nissan մակնիշի ավտոմեքենան, որը տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Իգիթյանն աշատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան» ՓԲԸ-ում՝ որպես վերահսկող հանձնաժողովի անդամ, իսկ Renault-ի վարորդն աշխատում է «Այնթափ» տաքսի ծառայությունում։ [color=#CC0000]Ծանուցում[/color].Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր